Այսօր: Ուրբաթ, 29 Մայիսի 2020թ.
Նոր Խարբերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.20 ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՄՈ ԿԱԿՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ։
  Սիրելի հայրենակիցներ,  Մայիսի 9-ը մեկտեղել է խաղաղության, անվտանգության և հաղթանակների խորհուրդը, որն իր պատմական ու կենսական նշանակությամբ մեզ համար դարձել է կարևորագույն ու նվիրական օր` ժամանակի մեջ բազմապատկված ու եռատոն դարձած:20-րդ դարի մայիսյան հաղթանակներն սկսվեցին Սարդարապատում, ամրապնդվեցին ու թրծվեցին Բեռլինում, հանգուցալուծվեցին Շուշիում:Տասնամյակների հեռվից ավելի են արժևորվում մեր հայրերի ու պապերի գործած սխրանքները և հերոսացումը Մեծ Հայրենականում:Հայրենիքի փրկության զոհասեղանին հայ ժողովուրդը դրեց ամենաթանկը` իր զավակների կյանքը, և նվաճեց խաղաղ ապրելու իրավունքը, որն արդեն 75 տարեկան է:Անցյալ դարի 90-ական թվականներին հայրենիքի պաշտպանությունը կրկին դարձավ օրախնդիր: ... Մանրամասն
01.05.20 ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՄՈ ԿԱԿՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի խարբերդցիներ  Մայիսմեկյան տոնացույցում հերթական կարմիրն ազդարարում է Աշխատանքի օրվա մասին:Այս տոնն աշխատավորի և բարիք ստեղծող մարդու օրն է, նրա իրավունքները պաշտպանելու և դրանց մասին բարձրաձայնելու ևս մեկ հնարավորություն: Աշխատանքն է ամեն ինչի սկիզբն ու նախապայմանը, ինչպես նաև մեր երկրի ու համայնքի հզորացման հիմքը, և յուրաքանչյուրս մեր տեղում, մեր հնարավորությունների սահմաններում պետք է աշխատենք և արարենք` մեր կյանքը դարձնելով հարմարավետ ու բարեկեցիկ:Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս օրերին, երբ ողջ աշխարհում, ինչպես նաև մեր հանրապետությունում և մեր համայնքում ստեղծվել են սովորականից էականորեն տարբերվող պայմաններ, երբ շատերը ստիպված են աշխատանքի չգնալ ... Մանրամասն
24.04.20 ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՄՈ ԿԱԿՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ։
Համայն հայությունը և աշխարհի առաջադեմ մարդկությունը նշում են Հայոց Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը:Մեծ Եղեռնը խլեց 1.5մլն. հայի կյանք, խլեց մեր ժողովրդի երազանքներն ու նպատակները, սակայն չկարողացավ խլել ապրելու ոգին ու հավատը:Մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, միաժամանակ վերահաստատում Հայաստանի և հայ ժողովրդի պատրաստակամությունը` շարունակելու պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության վերահաստատման համար:2020թ-ի ապրիլի 24-րդ օրը տարբերվում է նախորդներից. պայմանավորված արտակարգ դրությամբ և դրա պահանջներով` այսօր մենք չենք կազմակերպել բազմամարդ երթեր ու հավաքներ, սակայն նույնն են մեր զգացողությունները, ... Մանրամասն
24.04.20 ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՔՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ։

Հայ ազգի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով, դա 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Օսմանական կայսրության կողմից: Այս էջը հավերժ կապված է ու հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ:Մեկ դար առաջ թուրքերը որոշեցին ոչնչացնել մի ամբողջ ազգ, մի ողջ ժողովուրդ, չնայելով սեռին ու հասակին: Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով, որ հայ էր:Այդ օրից անցել է արդեն 105 տարի, բայց ցավը մինչև այսօր էլ չի թեթևացել ու էլ ավելի է խորացել:

Այսօր համայնքի ղեկավար Կամո Կակոյանի ուղեկցությամբ  ծաղկեպսակ դրվեց Նոր Խարբերդ համայնքում Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ։ 

23.04.20 ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԸ ՀԱՍԱՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ։
Արտակարգ դրության պայմաններում ստեղծված իրավիճակը թելադրում է համապատասխան գործողություններ, որոնց շարքում առանձնանում են բարեգործական և աջակցման ծրագրերը։ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանի նախաձեռնությամբ և <<Գագիկ Ծառուկյան>> բարեգործական հիմնադրամի օգնությամբ  համայնքում առաջնային անհրաժեշտության սննդամթերք են ստացել  մի շարք անապահով ընտանիքներ: Ընտանիքների նկատմամբ ուշադրությունը, կարեկից լինելն օգնում են հաղթահարել դժվարությունները և հավատալ, որ մենակ ու անպաշտպան չես։ Համայքի  ղեկավարը խորհին շնորհակալություն է  հայտնում   Գագիկ Ծառուկյանին, այս դժվարին պահին  իր համայնքի կողքին կանգնելու  և աջակցելու համար: Նշենք ... Մանրամասն
07.04.20 ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՄՈ ԿԱԿՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ- ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգարժան մայրեր, տիկնայք և քույրեր  Ընդունեք ապրիլյոթյան շնորհավորանքներս Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:Այս գարունը մեզ և աշխարհին թելադրել և պարտադրել է իր կանոնները` դառնալով մարտահրավերներին դիմակայելու, համախմբման, փոխըմբռնման յուօրինակ ժամանակաշրջան:Սիրելի մայրեր ու կանայքԱյս օրերին ձեր ուսերին ծանրացած են ավելի շատ խնդիրներ, որոնք դուք հաղթահարում եք սիրով և համբերատարությամբ, նվիրումով և ձեր անձնական օրինակով:Ընտանիքն ու աշխատավայրն առավել, քան երբևէ, ձեր կարիքն ունեն, ձեր հոգատար ձեռքերի ու ստեղծագործական մտքի պահանջը:Իսկ դուք ամենուր եք` կրթական բնագավառից մինչև առողջապահություն, սոցիալականից մինչև հասարակական կյանք:Տոնական այս պահին հայտնում եմ մեր երախտագիտությունը մայրերին ... Մանրամասն
02.04.20 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ։
Կառավարությունը հաստատեց մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու միջոցառումը:Այն տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ գումարի չափով:Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև ... Մանրամասն
23.03.20 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ:

 

 Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Նոր Խարբերդ համայնի ղեկավար  Կամո Կակոյանի հանձնարարությամբ համայնքի մանկապարտեզում և դպրոցներում ձեռք բերված և դեռևս չսպառված սննդամթերքը բաժանվեց սոցիալապես անապահով ընտանիքներին:

 


 

 

 


 



08.03.20 ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՄՈ ԿԱԿՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ-ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ:
Գարնանային տոնացույցը կրկին ազդարարում է բոլորիս սիրելի ու սպասված տոնը` Մարտի 8-ը:Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ     Տոնական օրվա առթիվ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս:Կրկին միախառնվել են գարնան զարթոնքն ու տոնական տրամադրությունը, և պահն է ևս մեկ անգամ բարձրաձայնելու, որ կանայք ազգապահպան ավանդույթների և արժեքների կրողներն են, ովքեր իրենց աշխատանքով, իրենց դիրքորոշմամբ, նվիրվածությամբ և մոտեցումներով կարողանում են ստեղծել հավասարակշռված վիճակ` դառնալով հասարակության շարժիչ ուժը:Կանանց ստեղծագործ միտքն ու հոգատար ձեռքն ամենուր են, նորարարական գաղափարներն ու լավագույն ծրագրերը դարձել են մեր մշտական ուղեկիցները: Սիրելի' կանայք Ամենից առաջ դուք ... Մանրամասն
25.02.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Նոր Խարբերդ համայնքի ավագանին հայտարարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի մրցույթ: Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան։ Խորհրդի ոչ պետական հատվածի  համար   հայտ   ներկայացնելու կանոնադրական չափանիշներն են՝ 1.  Տարիքը՝ 16-30 տարեկան․ 2. Երտասարդներին առնչվող  կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական, և մշակութային խնդիրներին տիրապետելը: 3. Երիտասարդական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Տեսահոլովակներ
Նոր Խարբերդ գյուղում ջրագծի կառուցման աշխատանքներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, Նոր Խարբերդ Բաղրամյան 10

(0236)6-00-30

norkharberd.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner